«Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններն ավելի ծիծաղելի են դառնում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 3, 2011 15:27

Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները գնալով ավելի ու ավելի ծիծաղելի են դառնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ադրբեջանական ղեկավարության հռետորաբանությանը:

Խոսելով մարտի 5-ին Սոչիում կանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին` Գ.Սահակյանը կանխատեսեց, որ Իլհամ Ալիեւը կրկին հանդես կգա ռազմատենչ հայտարարություններով եւ դրանով կփորձի դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

«Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե կողմերն ուժի կիրառումը բացառող փաստաթուղթ ստորագրեն, որում կշեշտվի ուժի կիրառման դեպքում միջազգային հանրության կողմից կոնկրետ պատժամիջոցների կիրառումը: Ըստ իս` սա նոր գաղափար է»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը` հավելելով, որ դա բարենպաստ միջավայր կստեղծի, որպեսզի ալիեւյան կլանը ստիպված լինի իրականում նստել անկեղծ բանակցությունների սեղանի շուրջ:

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply