Լևոն Արոնյանը կարող է բոլոր հարցականներին վերջ տալ Ջերմուկում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 8, 2009 15:04

jermukonmain24Այսօր Ջերմուկում կմեկնարկի շախմատի «Գրան պրի» մրցումների շարքի 5-րդ մրցաշարը, որին մասնակցող աշխարհի 14 ուժեղագույն շախմատիստների թվում են Լևոն Արոնյանը և Վլադիմիր Հակոբյանը: Այսօր կկայանա մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ վաղն արդեն շախմատիստները կնստեն խաղասեղանների առջև: Պարտիաները խաղացվելու են օգոստոսի 9-13-ը, 15-18-ը, 20-23-ը: Հանգստյան օրերն են` օգոստոսի 14 և 19-ը:

Երկու տարվա ընթացքում կազմակերպվող «Գրան պրի» մրցումների շարքի հաղթողին որոշելու համար հաշվի է առնվելու ամեն մի շախմատիստի մասնակցած 4 մրցաշարերից 3-ի լավագույն արդյունքը: Մրցաշարի մասնակցած շախմատիստն իր զբաղեցրած տեղին համապատասխան միավորներ է վաստակում, և դրանք գումարվում են իրար: Մասնավորապես, Արոնյանն ունի 360 միավոր: Նա 2008-ի օգոստոսին հաղթել է Սոչիում, իսկ 2009-ի ապրիլին` Նալչիկում կազմակերպված մրցաշարերում: Այնպես որ, եթե Ջերմուկում անցկացվելիք մրցաշարում հայ գրոսմայստերն անգամ բարձր տեղ գրավի, անհասանելի կդառնա մրցակիցների համար և անկախ վերջին մրցաշարի արդյունքից կդառնա «Գրան պրի» մրցաշարի հաղթող:

Դիտվել է 1485 անգամ:
Print Friendly

Leave a Reply