Հայաստանի վտանգված հուշարձանները` sos.tsirani.am կայքում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 3, 2011 15:19

«Ծիրանի» հասարակական կազմակերպությունն այսօր ներկայացրեց sos.tsirani.am կայքը, որը նպատակ ունի լայն հանրությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքի բոլոր վտանգված, վնասված եւ կիսավեր պատմաճարտարապետական հուշարձանները: «Նախագիծն ինքնանպատակ չէ, եւ չի ծառայելու որպես վտանգված հուշարձանների կատալոգ:

Մեր կազմակերպությունը հավաքագրելով վնասված հուշարձանների մասին տեղեկությունը` կազմելու է հատուկ զեկույց-դիմումներ ու ուղարկելու է համապատասխան կառույցներին, ինչպես նաեւ հետեւողականորեն ուսումնասիրելու է, թե ինչպիսի արձագանքների են արժանանում հիշատակված հուշարձանները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծիրանի»-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը:

Նա ընդգծեց, որ sos@tsirani.am էլ-փոստով կայքում տեղեկություն տրամադրելու հնարավորություն ունեն բոլորը, ովքեր տեսել, նկատել ու նկարահանել են վնասված որեւէ հուշարձան: «Մենք չեն կարեւորում այն, թե հիշատակված հուշարձանը գրանցված է որեւէ տեղ, թե ոչ: Մենք պարտավոր ենք պահպանել հետագա սերունդների համար այն, ինչ եկել է մեզ դարերի խորքից»,- հավելեց նա: Տեղեկացնենք, որ կայքում արդեն տեղադրված է 12 վտանգված հուշարձանների մասին տեղեկություն եւ նկարներ: Կայքը գործում է միայն հայերենով:

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply