Հատուկ քննչական ծառայությունը պարզել է…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 3, 2011 15:16

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. մայիսի 12-ին՝ ժամը 22 անց 30-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայում միկողմից՝ Արսեն Ահարոնյանի, Պետրոս Գրիգորյանի և չպարզված անձանց, մյուս կողմից՝ ԽաչիկՄկրտչյանի ու նրա ընկերների միջև տեղի ունեցած վիճաբանության և փոխհրաձգության ընթացքումԱրսեն Ահարոնյանին ու Պետրոս Գրիգորյանին հրազենային վնասվածքներ պատճառելու,այնուհետև՝ հրազենի գործադրմամբ Խաչիկ Մկրտչյանին սպանելու կապակցությամբ հարուցված ուներկայումս Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուրիրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքումառանձին պաշտոնատար անձինք, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ պետ,ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետՎարազդատ Ադամյանն իրենց պաշտոնեական պարտականություններից բխող անհրաժեշտմիջոցներ չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ, ինչը հանգեցրել էքննության ընթացքում քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներիխեղաթյուրմանը, կեղծմանը, հանցագործության մասնակիցների գործողությունների աղավաղմանը,որի արդյունքում Խաչիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվել է Արսեն Ահարոնյանը, իսկսպանությունն իրականում կատարած՝ Երևան քաղաքի բնակիչ Վռամ Սամվելի Բաղդասարյանըխուսափել է քրեական պատասխանատվությունից։

Վերոգրյալի հիման վրա, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հովհաննես Թամամյանըև Վարազդատ Ադամյանը,  իրենց զբաղեցրած պաշտոններին մնալով, կարող են խոչընդոտելքրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացմանը, 2011թ. փետրվարի23-ին ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել է ՀՀ ոստիկանության պետին՝ քննարկել ներկայացվածմիջնորդագրում արծարծված հարցերը և լուծել վերոհիշյալ պաշտոնատար անձանց հետագապաշտոնավարման նպատակահարմարության հարցը։

Հատուկ քննչական ծառայությունից հաղորդում են, որ նախաքննությունը շարունակվում է։

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply