Ոստիկանությունն ուժ է գործադրել ցուցարարների նկատմամբ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 3, 2011 14:22

Ոստիկաններն այսօր կառավարության շենքի դիմաց ուժ են գործադրել փողոցային առեւտրով զբաղվողների բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, որին մասնակցել են նաեւ պատգամավորներ «Ժառանգություն» կուսակցությունից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս լրատվական գործակալությունը, ոստիկանները ցուցարարներին ետ են մղել կառավարության շենքից շուրջ 100 մետր:

Միջադեպից հետո «Ժառանգության» պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպման վերաբերյալ հարցում են ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որը բավարարվել է:

Ինչպես հայտնել է Ստեփան Սաֆարյանը, կառավարության ղեկավարի հետ զրույցի ընթացքում նրանք մտադիր են պահանջել աշխատանքից հեռացնել Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` դա հիմնավորելով այն հանգամանքով, որ ոստիկաններն իրավունք չունեն ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Ներկայումս ընթանում է խորհրդարանականների հանդիպումը վարչապետի հետ:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply