Պղնձե կաթսաների գողը ձերբակալված է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մարտի 3, 2011 14:12
Երեկ` ժամը 18.30-ին, ոստիկանության ծառայողները Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցից բերման են ենթարկել 24-ամյա Գարիկ Օ.-ին:
Պարզվել է, որ նա գիշերը, բաց դռնից մուտք գործելով 50-ամյա Հովհաննես Ս.-ի տուն, գողացել է օղի թորելու սարքի պղնձե երեք կաթսա:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 1502 անգամ:





Facebook
Tweet This