Լոնդոնում արգելել են կնոջ կրծքի կաթից պաղպաղակ պատրաստել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2011 13:46

Վեսթմինսթր շրջանի իշխանություններն արգելել են տեղի` The Icecreamists  ռեստորանին կնոջ կրծքի  կաթի հիմքով պատրաստված պաղպաղակ վաճառել:

Փորձարարական Baby Gaga անունով դելիկատեսային մթերքն օրերս էր վաճառքի հանվել:

Անցյալ շաբաթ պաղպաղակի նմուշներ են վերցվել փորձաքննության համար, որից հետո արգելվել է դրա վաճառքը: Պաշտոնյաների խոսքով, համապատասխան միջոցները ձեռնարկվել են Առողջության պահպանման ու Սննդամթերքի չափորոշման գործակալության  պահանջով:

Բացի այդ, այս անսովոր պաղպաղակը որոշ   սպառողների դժգոհությունն էր առաջացրել: «Մարդու կենսաբանական հեղուկներ պարունակող սննդամթերքի իրացումը կարող է վարակների փոխանցման պատճառ դառնալ, ինչպիսին օրինակ`վիրուսային հեպատիտն է: Իշխանության ներկայացուցիչներ լինելով մենք խրախուսում ենք փոքր բիզնեսները և ողջունում նորարարությունները, սակայն պետք է պահպանել նաև սպառողի առողջությունը»,-հայտարարեցին  նրանք:

Baby Gaga անունով պաղպաղակը Լոնդոնում վաճառքի է հանվել  փետրվար ամսից: Հումքը գնվել է կանանցից, որոնք հավաքագրվել են ինտերնետային հայտարարությամբ: Պաղպաղակի մեկ չափաբաժինն արժեր 14 ֆունտ:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply