Վլադիմիր Ենգիբարյանը պարգևատրվեց ոսկե մեդալով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 3, 2011 13:40
Այս օրերին Հայաստանում է բռնցքամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը:79-ամյա վետերանը 1994 թվականից ի վեր բնակվում է ԱՄՆ-ում: Եվ ահա, նրան ընդունեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը: Ողջունելով լեգենդար բռնցքամարտիկին` նախարարն ընդգծեց, որ ողջ հայ ազգը հպարտանում է անվանի մարզիկով և մշտապես հիշում է 1956-ն Մելբուռնի օլիմպիական ռինգում նրա տարած հաղթանակը: Իր հերթին Վլադիմիր Ենգիբարյանը նշեց, որ ուրախ է հայրենիքում գտնվելու, մեր երկրի մարզական պետական կատույցի ղեկավարի հետ հանդիպելու համար: Հայաստանում ֆիզիակական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Վլադիմիր Ենգիբարյանը պարգևատրվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով:






Facebook
Tweet This
Email This Post
