Գրոսմայստեր Տիրան Քոթանջյանը` առաջատարների խմբում է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 3, 2011 13:29
Իրանի Մաշհադ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը շարունակում է մնալ առաջատարների խմբում: Նա 6-րդ տուրում, հանդես գալով սև խաղաքարերով, միավորը բաժանեց ուզբեկստանցի Ռուստամ Կասիմջանովի հետ: Քոթանջյանը 5 միավորով բաժանում է 2-15-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում է Հոլանդիայի դրոշի ներքո հանդես եկողՍերգեյ Տիվյակովը` 5,5 միավոր: Հերթական տուրում Քոթանջյանը սև խաղաքարերով կմրցի ադրբեջանցի գրոսմայստեր Ղարիբ Հուսեյնովի հետ: Վերջինս նույնպես ունի 5 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
