Վլադիմիր Բիստրովի վնասվածքը լուրջ է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 3, 2011 13:17

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի, ՍանկտՊետերբուրգի «Զենիթի»  ֆուտբոլիստ Վլադիմիր Բիստրովը  լուրջ վնասվածք է ստացել: Նա տուժել է ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/ 8 եզրափակչի «Անժի» թիմի  (3:2) հետ հանդիպման ժամանակ: Կիսապաշտպանը տեղափոխվել է Գերմանիա` հետազոտության: Բժիշկների եզրակացություն  այն է, որ նա առնվազն կես տարի չի խաղա: Փաստորեն, Բիստրովը չի մասնակցի մարտի 26-ին և հունիսի 4-ին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում նախատեսված  Հայաստանի հավաքականի հետ հանդիպումներին:

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply