Օղակաձև զբոսայգում սպանության դեպքը բացահայտվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 3, 2011 14:07

Մարտի 2-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Օղակաձև զբոսայգում` Կամերային երաժշտության տան հարևանությամբ, դանակահարություն է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ որովայնի և կրծքավանդակի մասերում ստացած կտրած-ծակած վնասվածքներց մահացել է 41-ամյա Արթուր Նազարյանը:

Նույն վայրից, մարմնի ծակած-կտրած թափանցող վնասվածքով, հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա Վասիլի Ա.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Դեպքի վայրից ոստիկանները բերման են ենթարկել վիճաբանության մասնակից, 43-ամյա  Վարդան Բ.-ին: Նրա ձեռքի մասում առկա է եղել կտրած-ծակած վնասվածք:

Մարտի 3-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նշված հանցագործությունը կատարելու համար, Սարկավագի փողոցի թիվ 78/ա շենքի մոտից  բերման է ենթարկվել 50-ամյա Արմեն Ս.-ն:

Ոստիկանությունից հաղորդում են, որ հանցագործության գործիք դանակը  առգրավված է:  Ա. Սիմոնյանը ձերբակալված է:  Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1455 անգամ:
Print Friendly

Leave a Reply