Ճապոնիայում պարզել են լեգենդար Խատիկոյի մահվան պատճառները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2011 13:21

Տոկիոյի համալսարանի գիտնականները կրկին հետազոտեցին համաշխահային ճանաչում ստացած  ակիտա-ինու ցեղատեսակի շան` Խատիկոյի մնացորդները, որը մահացել է 75 տարի առաջ. այն ժամանակ շան մահվան իրական  պատճառն այդպես էլ չպարզվեց:

Խատիկոն հավատարմության խորհրդանիշ է: Շունն ամեն օր իր տիրոջը ճանապարհում էր կայարան, իսկ երեկոյան նույն տեղում դիմավորում նրան: Երբ 1925-ին նրա տերը մահացավ աշխատավայրում, Խատիկոն դրանից հետո  10 տարի անընդմեջ գնում էր Տոկիոյի Սիբույ  երկաթուղու կայարան` դիմավորելու մահացած տիրոջը: Գիտնականները շան մահից անմիջապես հետո հերձեցին նրա մարմինը և եկան այն եզրահանգման, որ շունը մահացել է ֆիյարիատոզից (ճիճվային հիվանդություն). կենդանու սիրտը, թոքերը, լյարդն ու լեղապարկը ֆորմալինի լուծույթի մեջ  պահեցին: 2010-ին գիտնականները որոշեցին Խատիկոյի օրգանները ստուգել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով: Պարզվեց, որ շան սրտի մեջ ու թոքերում չարորակ ուռուցքներ են եղել:

Խատիկոյի պատմությունը ոգեշնչել է  ռեժիսորներին:  Նրա մասին 2 ֆիլմ է նկարահանվել, որոնցից մեկը` Ռիչարդ Գիրի մասնակցությամբ: Հիշյալ` Սիբույ կայարանում Խատիկոյին հուշարձան են կանգնեցրել

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply