«Հայաստան» համահայկական հիմնադրամը 19 տարեկան է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 3, 2011 12:49

Այսօր, մարտի 3-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը նշում է իր գործունեության  19 -ամյակը: Այս, հիրավի, եզակի կառույցն իր գործունեությունն իրականացնում է աշխարհի 17 երկրներում գործող 20 տեղական մարմինների միջոցով, ում ջանքերով աշխարհասփյուռ հայ համայնքները մասնակցում են Հայաստանի ու Արցախի ամրապնդման ու հզորացման նվիրական առաքելությանը:

Հիմնադրամի անցած ուղին բնութագրվում է միմյանց հաջորդող տարաբնույթ ծրագրերով, որոնք կենսական կարեւորություն ունեն մեր հայրենիքի համար: Ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ջրագծերի ու գազատարների կառուցմանը զուգահեռ օժանդակություն են ստանում բազմաթիվ սոցիալապես խոցելի խմբեր, այդ թվում` ազատամարտիկների ընտանիքներ, անապահով ընտանիքների ուսանողներ: Աշխարհասփյուռ հայության նվիրատվություններով այսօր մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ ունեն տուն, ջուր, գազ, ջեռուցում, բարեկեցիկ կյանքի պայմաններ:

Մշտապես Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են արվեստի եւ գիտության հայ գործիչներն ու երիտասարդ ստեղծագործողները:

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply