Զավեն Անդրիասյանը և Հրանտ Մելքումյանը միմյանց հետ ոչ-ոքի խաղացին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 8, 2009 14:53
Հունաստանի Կալվիա քաղաքի մարզապալատում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում միմյանց հետ մրցեցին առաջատարների խմբում ընթացող հայաստանցի Զավեն Անդրիասյանը և Հրանտ Մելքումյանը: Նրանց պարտիայում գրանցվեց ոչ-ոքի:
Վերջին տուրից առաջ այս երկու շախմատիստներն ունեն 6-ական միավոր և կեսական «քայլով» ետ են մնում առաջատաըներից` Ալբերտո Դավիդից (Լյուքսեմբուրգ), Վլադիսլավ Նեվեդնիչիից (Ռումինիա), Չանդա Սանդիպանից, Աբիջիտ Գուպտայից (երկուսն էլ` Հնդկաստան): Այս շախմատիստները վաստակել են 6,5-ական միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
