Ձախորդ օր Դոհայում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 3, 2011 12:42
Դոհայում շարունակվող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներն անհաջողության մատնվեցին: Էլինա Դանիելյանի մրցակցուհին հնդիկ շախմատիստուհի, Հոմփի Կոներուն էր:Մեր մարզուհին Էլինան 40-րդ քայլին կոպիտ սխալ թույլ տվեց, և երկու քայլ անց նա իրեն պարտված ճանաչեց: Դանիելյանն այս մրցաշարում առաջին պարտությունը կրեց, այդուհանդերձ, նա 6,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: Կոներուն և ֆրանսուհի Մարի Սեբագն ունեն 5,5-ական միավոր:5 միավոր է հավաքելՆանա Ձագնիձեն, ով արդեն 30-րդ քայլին ստիպեց անձնատուրլինել Լիլիթ Մկրտչյանին: Վերջինս վաստակած 3 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով կմրցի էկվադորցի Մարթա Ֆիերոյի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանի մրցակցուհին է Կատարի ներկայացուցիչ Չժու Չենը:Վերձինս հանդես կգա Սև խաղաքարերով:






Facebook
Tweet This
Email This Post
