Չինաստանի ամենահարուստ մարդը հանրախանութների ցանց կբացի
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 3, 2011 11:50
Չինաստանի ամենահարուստ մարդը` Ցզուն Ցինհոուն, որի կարողությունը Forbes-ի տվյալով հաշվվում է 8 մլրդ դոլար, պլանավորել է ընդլայնել իր բիզնեսը և հանրախանութների ցանց բացել:
Իր խոսքով, այժմ բանակցություններ են ընթանում տեղի իշխանությունների հետ` հանրախանութների համար հողհատկացման շուրջ: Բիզնեսմենը հաշվարկել է, որ իր նոր ցանցը բաղկացած կլինի առևտրի 100 կետերից:
Միլիարդատերը Չինաստանում իր մեծությամբ 3-րդ ոչ ալկոհոլային խմիչքների ` Hangzhou Wahaha Group Co -ի տնօրենների խորհրդի նախագահն է: Այս ընկերությունը հիմնադրվել է 1987-ին, իսկ 1996-ին այն միավորվեց Danone ընկերության հետ` կազմավորելով համատեղ ձեռնարկություն: 2011-ին Hangzhou Wahaha Group Co -ի առևտրի ծավալը ենթադրվում է , որ կհասնի 70 մլրդ յուանի (մոտ 10,7 մլրդ դոլար): Ցինհոույի հաշվարկով, հանրախանութների ցանցով այդ ցուցանիշը կհասնի 100 մլրդ յուանի:






Facebook
Tweet This
Email This Post
