Անսպասելի հաշիվներ ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 8, 2009 14:57
mhm43174-copy

Փյունիկ-Կիլիկիա

Երեկ կայացած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի հանդիպումներում անակնկալներ գրանցվեցին: Անսպասելի էր Աշտարակի «Միկայի» խոշոր հաշվով տարած հաղթանակը Երևանի «Արարատի» նկատմամբ, քանի որ վերջինս իր կազմը համալրել է մի շարք հրավիրված փորձառու խաղացողներով:

Տուրի հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Միկա»-«Արարատ»` 5:1, «Գանձասար»-«Ուլիս»` 0:3, «Փյունիկ»-«Կիլիկիա»` 1:0, «Շիրակ»-«Բանանց»` 0:0: Աղյուսակը 38-ական միավորով գլխավորում են «Փյունիկը» և «Միկան»: Սակայն այս թիմերն անհավասար թվով խաղեր են անցկացրել` համպատասխանաբար 16 և 17:

3-րդ տեղում է «Ուլիսն» է, որը 17 խաղից հետո ունի 33 միավոր: Ապա հաջորդում են «Բանանց» (28), «Գանձասար» (23), «Շիրակ» (15), «Կիլիկիա» (11), «Արարատ» (3) թիմերը:

Դիտվել է 1365 անգամ:
Print Friendly

Leave a Reply