Դպրոցների գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 21-ից

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 3, 2011 11:34

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 21-ից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, առաջին դասարանի աշակերտների արձակուրդը կշարունակվի մինչեւ ապրիլի 3-ը, իսկ մյուս դպրոցահասակ երեխաներինը` մինչեւ մարտի 27-ը:

Այս արձակուրդը չի տարածվի այն դպրոցների վրա, որոնք տեխնիկապես ոչ բավարար ապահովված լինելու պատճառով հունվարին չեն իրականացրել ուսումնական գործընթաց: Հիշեցնենք, որ ուսումնական գործընթացը չէին կարողացել ճիշտ ժամանակին սկսել Երեւանի 34 դպրոցներ, իսկ Գեղարքունիքի դպրոցներն` ամբողջությամբ:

Դիտվել է 2446 անգամ:
Print Friendly

Leave a Reply