Իրավապաշտպանները խնդրել են օղու պիտակներից հանել Մենդելեևի անունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2011 11:29

Սպառողների իրավունքների պաշտպանության «Հասարակական հսկողություն» միությունը Մոսկվայի Իզմայլովյան շրջանի դատարան հայց է ներկայացրել` օղու արտադրողներից պահանջելով հանել այն տեղեկությունը, որ իբր «տվյալ ալկոհոլային խմիչքը ստեղծվել է գիտնական-քիմիկոս Դ. Մենդելեևի դասական բաղադրատոմսով»: Պատսխանող կողմից հանդես են գալիս  «Русский Стандарт Водка» ՍՊԸ-ն   և  «Банк Русский Стандарт» ՓԲԸ-ն: Իրավապաշտպանների կարծիքով, նրանք միտումնավոր կերպով սպառողներին թյուրիմացության մեջ են գցում, քանի որ Մենդելեևը օղու պատրաստման  ոչ մի բաղադրատոմս չի մշակել: Մինչդեռ  «Русский Стандарт Gold» և «Русский стандарт Platinum»-ի վրա ոչ միայն նշված է, որ գիտնականը ժենշենի արմատի թուրմ է օգտագործել տվյալ օղու բաղադրության մեջ , այլև նշված է բաղադրատոմսի ստեղծման թիվը` 1894:

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply