Բրիտանական կառավարությունը 156 մլն դոլար է խնայել գովազդներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2011 10:59

Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերջին 9 ամիսների ընթացքում կարողացել է 133 մլն ֆունտ ստեռլինգ (156 մլն դոլար) խնայել գովազդային բյուջեն սառեցնելով:

Կոալիցիոն կառավարությունը   2010-ի մայիսին`   ընտրություններից  անմիջապես հետո էր հայտարարել ծախսերի  սառեցման մասին (դրանք  տարվա կտրվածքով կազմել են 540 մլն ֆունտ ստեռլինգ): Պաշտոնյաները որոշեցին, որ հաջորդ 4 տարիների ընթացքում գովազդի համար գումար կծախսվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Արդյունքում` այս ծրագրի  9 ամիսների ընթացքում խնայվել է նշված գումարը:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply