Այրվել է անասնակեր, տանիքներ և ծառեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 3, 2011 11:12

Մարտի 2-ին`15.00-ին ,ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 4-րդ կմ–ի հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.20-ին, մարվել`16.50-ին:  Կարբի գյուղի բնակիչներ` Ա.Գրիգորյանին և Ա.Ղազարյանին պատկանող հողատարածքում այրվել է 15 հա խոտածածկույթ և 15 ծառ:

Մարտի 3-ին՝ժամը 00.09-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Սարատակ գյուղում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.31-ին, մարվել`02.20-ին:  Այրվել է Թ.Թորոսյանին պատկանող անասնագոմի տանիքը` 20 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորված 1,5 տ անասնակեր:

Նույն օրը՝ ժամը 02.57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռկվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում:  Դեպքի վայր է մեկնե մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.31-ին, մարվել`04.11-ին:  Այրվել է Ա.Վարդանյանին պատկանող անասնագոմի տանիքում պահեստավորված 150 հակ անասնակեր:

Դիտվել է 812 անգամ:
Print Friendly

Leave a Reply