WikiLeaks- ինֆորմատորի նկատմամբ առաջադրվել է 22 նոր մեղադրանք
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 3, 2011 10:32
Շարքային Բրեդլի Մենինիգի նկատմամբ ԱՄՆ բանակը WikiLeaks-ին գաղտնի փաստաթղթեր փոխանցելու առնչությամբ 22 նոր մեղադրանք է առաջադրել:
Մենինգը մեղադրվում է բանակային համակարգիչների չթույլատրվող ծրագրերը կիրառելու, անօրինական ներբեռնելու ու տվյալները Միացյալ Նահանգների «թշնամիներին»փոխանցելու մեջ: Թշնամու հետ համագործակցելու համար, ծառայության մեջ գտնվող զինվորը կարող է դատապարտվել մահվան, սակայն ԱՄՆ բանակի ներկայացուցիչները տեղեկացրել են Մենինգի փաստաբաններին, որ պատժի առավելագույն չափի համար իրենք չեն պնդի դատարանում: Եթե Մենինգը խոստովանի իր հանցանքը, ապա կդատապարտվի ցմահ բանտարկության:
Ենթադրվում է, որ Մենինգը մինչև ձերբակալությունը, ամերիկյան դեսպանատան 250 հազար հեռագիր է ուղարկել WikiLeaks-ին, որոնց հրապարակումը սկսվել է նոյեմբերի վերջին: Այժմ Մենինգը մենախցում է գտնվում, նա չունի բարձ ու սավան: Պահակները 5 րոպեն մեկ ստուգում են, թե նա ինչ է անում:






Facebook
Tweet This
Email This Post
