Ինչո՞ւ չի կարելի կանանց վարդ նվիրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2011 8:28

Սիրո ու զգացմունք արտահայտելու ամենապարզ միջոցը վարդերի փունջն է: Սակայն վարդի` մոլորակի հանդեպ «վերաբերմունքը» կարելի է համարել անփույթ ու միտումնավոր վնասակար: Ծաղկեփնջի արտաքին գեղեցկության տակ  քողարկված են միջավայրն աղտոտող նյութեր:

Աճման ընթացքում վարդերը  հիվանդանում են, վնասվում սնկերով ու որդերով: Դրանց պահպանման ու բուժման նպատակով ծաղկաբույծներն առանց խնայելու պեստիցիդային «թերապիա» են   իրականացնում, իսկ ծաղիկների տեղափոխման համար` ենթարկում  քիմիական մշակման: Ջերմոցներում աշխատանքը նույնպես վտանգավոր է մարդու առողջությանը: Վարդերի «սև կողմի մասին» երբևէ չի խոսվում, քանզի որքան գնորդները քիչ բան իմանան դրանց  մասին, այնքան լավ:

Դիտվել է 3119 անգամ:
Print Friendly

Leave a Reply