Վատիկանը դատապարտել է Պակիստանի կաթոլիկ նախարար Բհատտիի սպանությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 3, 2011 8:21
«Այսօր Պակիստանի ազգային փոքրամասնությունների գծով նախարար Շահբազ Բհատտիի սպանությունը սոսկալի բռնության մի նոր ծանր դրսևորում է»: Իսլամաբադում Բհատտիի վրա հարձակմանը նման գնահատական է տրվել Սուրբ աթոռի մամլո ծառայության ղեկավար հայր Ֆեդերիկո Լամբարդիի հայտարարության մեջ: «Այդ արարքը ապացուցում է կրոնական ազատության պաշտպանության և բռնության դեմ Բենեդիկտ XVI պապի բազմակի և հետևողական ելույթների ճշմարտացիությունը »,- ընդգծել է պադրե Լոմբարդին: 43-ամյա Բհատտին միակ քրիստոնյան էր Պակիստանի նախարարների մեջ և առաջին կաթոլիկը, որ նման պաշտոն էր գրավել, հիշեցրել է պապի մամլո քարտուղարը:
Միաժամանակ Իտալիայի ԱԳՆ մամլո ծառայությունը տարածել է երկրի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ֆրանկո Ֆրատտինիի հայտարարությունը, որով նա խիստ դատապարտում է պակիստանցի նախարարի սպանությունը, որը «հանդես էր գալիս հանուն երկխոսության և հավատահանդուրժողականության»:






Facebook
Tweet This
Email This Post
