Եվրախորհրդարան. Լիբիայի փախստականների հետ կապված իրավիճակը հոււմանիտար աղետ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2011 8:16

Եվրամիությունը մեծացնում է Լիբիայի մարդասիրական օգնությունը մինչև 10 մլն եվրո, այդ մասին  հայտարարել է երեկ Եվրախորհրդարանի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն: Նա հայտնել է Լիբիայի իրավիճակին նվիրված նիստի արդյունքների մասին:

Բարրոզուն նշել է, որ ուշադրության կենտրոնում չորս հիմնական հարց է եղել. Լիբիայի իշխանությունների գործողությունների անթույլատրելիությունը, Քադաֆիի հեռանալու անհրաժեշտությունը, հումանիտար իրավիճակը երկրում, ինչպես նաև «Հերմես» գործողությունը Իտալիայի ափերի մոտ` կապված փախստականների մակընթացության հետ, որի համար ԵՄ-ն արդեն հատկացրել է 27 մլն եվրո: «Դա իսկական հումանիտար աղետ է»,- ասել է Բարրոզուն:

Ըստ միջազգային կազմակերպությունների տվյալների` ժողովրդական խռովությունների ժամանակ զոհվել է 2 հազար մարդ, ավելի քան 4 հազարը վիրավորվել են: Օտարերկրյա պետությունները զանգվածաբար տարհանում են իրենց քաղաքացիներին այդ հյուսիսաֆրիկյան երկրից:

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply