Ֆրանկֆուրտի օդանավակայանում հանցագործը կրակ է բացել ամերիկացի զինվորների վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2011 8:11

BBC News-ը հաղորդում է, որ անհայտ մեկը մարտի 2-ին Ֆրանկֆուրտի օդանավակայանում կրակ է բացել: Երկու մարդ սպանվել է, ևս երկուսը լուրջ վիրավորվել են: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալին, որ ծագումով Կոսովոյից է: Ըստ գերմանական N24 հեռուստակայանի` հանցագործը կրակել է ամերիկացի զինծառայողներով ավտոբուսի կողմը. սպանվել են ավտոբուսի վարորդը և մի զինվոր: Ըստ նախնական տվյալների` կան նաև վիրավորներ:

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply