Հաագայի դատարանը սկսում է պաշտոնական հետաքննությունը Լիբիայի նկատմամբ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 3, 2011 8:00
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազությունը Հաագայում սկսում է Լիբիայում մարդկության դեմ հանցագործությունների հնարավոր փաստերի պաշտոնական հետաքննությունը:
Ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, ՄՔԴ-ի գլխավոր դատախազ Լյուիս Մորենո-Օկամպոյի խոսքով` հետաքննությունը սկսելու որոշումն ընդունվել է «մատչելի տեղեկատվության նախնական ուսումնասիրությունից» հետո:
2011 թ. փետրվարից Լիբիայի ծայրամասերում բողոքի ցույցեր են ընթանում Քադաֆիի հրաժարականի պահանջով, որը կառավարում է ավելի քան 40 տարի: Ըստ Միջազգային կազմակերպությունների տվյալների` իշխանությունները դաժանաբար ճնշում են ցույցերը, իսկ անվտագության ուժերի և արտասահմանյան վարձկանների հետ բախումների ընթացքում զոհվել է մոտ 2 հազար մարդ, ավելի քան 4 հազարը ստացել են վնասվածքներ: Արտասահմանյան պետությունները զանգվածաբար տարհանում են իրենց քաղաքացիներին այդ երկրից:
Մինչդեռ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին պնդում է, որ Լիբիայում խաղաղ ցույցեր չեն եղել, և բռնությունները սադրել են միջազգային ահաբեկչական Ալ-Քաիդա ցանցի բջիջները:






Facebook
Tweet This
Email This Post
