Սումգայիթի ողբերգության 23-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 2, 2011 23:36

Փետրվարի 27-ին Սումգայիթի ողբերգության 23-րդ տարելիցի կապակցությամբ Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Սոֆիայի Երեւանյան պուրակում տեղադրված Հայկական Խաչքարի մոտ կայացել է ոգեշնչման արարողության:

Արարողությանը ներկա էին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյան, դեսպանության անձնակազմը, Սոֆիայի եկեղեցական եւ թեմական խորհրդի, հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, «Երեւան» թերթի եւ բուլղարական «Սկատ» հեռուստաալիքի լրագրողներ, մտավորականներ, ողբերգական իրադարձություններին ականատեսներ:

Հայկական Խաչքարի մոտ տեղի ունեցավ լռության րոպե եւ պսակադրման արարողություն, որից հետո ներկաները շարժվեցին Սոֆիայի հայկական եկեղեցի, որտեղ պատարագ մատուցվեց Սումգայիթի զոհերի հիշատակին:

Փետրվարի 27-ին Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա, Բուրգաս, Ռուսե հայաշատ քաղաքներում գտնվող հայկական եկեղեցիներում նույնպես մատուցվել են Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագներ:

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply