Կուրիլյան կղզիներում 3 օրում ` 6 ցնցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2011 17:58

5,0  մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել այսօր Կուրիլյան կղզիներում: Երկրակեղևի ցնցումներ են գրանցվել  50 կմ խորության վրա, Խաղաղ օվկիանոսի հատակում:  Երկրաշարժի էպիկենտրոնը Կուրիլսկ քաղաքից 117 կմ հարավ-արևմուտք է ընկած: Բնակիչները ստորգետնյա տարերքի դրսևորումները չեն զգացել: Ցունամիի վտանգ չկա: Վերջին 3 օրերին սեյսմոլոգները ակտիվացում են նկատում Կուրիլների ընդերքում: Գրանցվել է 6 ցնցում, որոնցից ամենաուժգինը` 5,3 մագնիտուդով: Ավերածություններ ու զոհեր չկան:

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply