27 ավտոպատահար, 4 զոհ և 39 վիրավոր` մեկ շաբաթում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 2, 2011 17:46

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 51 դեպքից բացահայտվել է 40-ը, ավազակային հարձակման 4 դեպքից` 2-ը, գողության 97 դեպքից՝ 59-ը, խարդախության 21 դեպքից` 20-ը, իսկ արձանագրված խուլիգանության 3  դեպքերն էլ բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից  բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու,    ավազակային հարձակման, խարդախության ու խուլիգանության` 1-ական  և գողության 2  դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 4 մարդ զոհվել է, 39-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply