ԿԳ նախարարը հանձնարարել է բացառել ուսուցչի հեղինակությունն արատավորող դրսևորումները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 2, 2011 16:51
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում  կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը բանավոր հանձնարարական է տվել հանրակրթության վարչությանը` մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված:
Նախարարը նշել է, որ այս տարի ևս պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դպրոցներում բացառվի ուսուցչի հեղինակությունն արատավորող որևէ դրսևորում: Նախարարն մասնավորապես ընդգծել է. «Անհրաժեշտ է, որպեսզի դպրոցի տնօրինությունն ակտիվ բացատրական աշխատանք ծավալի ծնողական խորհուրդների հետ դրամահավաքության նախաձեռնությունները կանխելու նպատակով»:
Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարկանի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին:
Դիտվել է 1255 անգամ:
Print Friendly

Leave a Reply