ՀԽ հանձնաժողովը ՙերկպալատ խորհրդարան՚ թեմայով ասուլիս­քննարկում է նախաձեռնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 2, 2011 16:45

ՀՀ Հանրային խորհրդի Ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հարցերով հանձնաժողովը մարտի 4-ին, ժամը 13:00-ին, ՀԽ 607 դահլիճում ( ՙԷրեբունի՚ փլազա) բաց քննարկումներ է նախաձեռնել. թեման՝  ՙՍփյուռքահայերի մասնակցությամբ կառավարման և կարգավորման կառույց ունենալու նպատակահարմարությունը՚ :

Հայաստանից և Սփյուռքից ստացված բազմաթիվ առաջարկություններից ելնելով, թեման ներկայումս քննարկման է դրված  ՙՀանրային կարծիքի շտեմարան՚  տեղեկատվական բազայի՝ Ինտերնետով սոցիոլոգիական հետազոտությունների http://www.sociology.am/ կայքում: Հանձնաժողովը քննարկումները հրավիրում է՝ հաշվի առնելով սահմանադրության փոփոխություններ պահանջող այս հարցի կարևորությունը, ինչպես նաև, համազգային կառույցների, խորհրդարանական ուժերի դիրքորոշումները պարզելու անհրաժեշտությունը:

ՀՀ Հանրային խորհրդի

տեղեկատվություն

Դիտվել է 1141 անգամ:
Print Friendly

Leave a Reply