Խաղաղասիրաբար էին տրամադրված
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 2, 2011 15:56
Իրանի Մաշհադ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում շախմատիստները խաղաղասիրաբար էին տրամադրված: Մրցաշարային աղյուսակը գլխավորող շախմատիստների հանդիպուններն էլ խաղաղ ելքեր ունեցան: Ընդ որում, մինչև այդ 7 խաղացողներ միայն հաղթանակներ էին տարել: Առաջատարների խմբում գտնվող Տիգրան Քոթանջյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան իրանցի Ռահեմ Մահամիի հետ: Քոթանջյանը վաստակած 4,5 միավորով շարունակում է մնալ առաջատարների խմբում: Նույնքան միավոր ունեն նաև Մահամին, Ալեքսանդր Մոիսեենկոն (Ուկրաինա), Սերգեյ Տիվյակովը (Հոլանդիա), Սերգեյ Գլեյզերովը , Միխայիլ Ուլիբինը (երկուսն էլ` Ռուսաստան), Դավիդ Բենիձեն (Վրաստան), Մաթեյ Զեբենիկը (Սյովակիա), Նիջադ Մամեդովը (Ադրբեջան) : Հերթական տուրում Քոթանջյանի մրցակիցն ուզբեկստանցի Ռուստամ Կասիմջանովն է, ով ունի 4 միավոր: Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մարտի 7-ին: Որպես պարգև նրան կհանձնվի 8 հազար դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
