Lenovo-ն ստեղծել է հայացքով կառավարվող նոութբուք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2011 15:38

Չինական  Lenovo-ն մշակել է անսովոր մոդել` հայացքով կառավարվող նոութբուք, որի նախատիպը ներկայացվել է 2011-ին  Հանովերում կազմակերպված բարձր տեխնոլոգիաների CeBIT ցուցահանդեսում: Շվեդական  Tobii տեխնոլոգիայի շնորհիվ, որը հետևում է աչքերի շարժմանը,  այս նորույթի տերերը հայացքով կարող են ուղղորդել  կուրսորը, մեծացնել լուսանկարը, կարգավորել դիսփլեյի լուսավորությունը:

Այս  նոութբուքը օգտագործողի աչքերի մեջ է ուղղում ինֆրակարմիր լույս, իսկ սարքի ներսում տեղակայված տեսախցիկները ճանաչում են նրանց արտացոլումը: Այս տեխնոլոգիան դեռևս լայն կիրառություն չունի, սակայն վաղուց է կիրառվում սահմանափակ հնարավորություննր ունեցող մարդկանց շրջանում:  Այն երկու անգամ ավելի հաստ է սովորական նոութբուքից, քանի որ նրա մեջ ներառված են տեսախցիկներ, այդ պատճառով նախատեսվում է առաջիկայում կատարելության հասցնել այդ մոդելը:  CeBIT ցուցահանդեսում ներկայացված էր ընդամենը 20 նոութբուք:

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply