Տրիպոլիում հզոր պայթյուններ են որոտացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 2, 2011 13:59
Հզոր պայթյունների հաջորդականությունը Լիբիայի մայրաքաղաքը ցնցեց: Ականատեսները հայտնում են ,որ քաղաքի վրա խիտ ծխի քուլաներ են բարձրանում, դեպքի վայր են շարժվել ոստիկանական և հրշեջ մեքենաները: Քաղաքի որոշ շրջաններում խուճապ է առաջացել:
Բրիտանական Sky News-ը հաղորդում է վառվող նավթային ցիստեռների մասին: Դեպքի վայրում հավաքվել են Մուհամմար Քադաֆիի շատ կողմնակիցներ,հաղորդում է Ինտրֆակսը:
Վերջին օրերին մայրաքաղաքը պրակտիկորեն Քադաֆիի միակ հենարանն է: Բայց Տրիպոլիի բնակիչները հայտարարեցին իշխող ռեժիմի դեմ իրենց ապստամբության նախապատրաստության մասին: Նրանք հաղորդեցին անցումային ազգային խորհրդին` նախկին արդարադատության նախարար Մուստաֆա Ջալիլի գլխավորությամբ , իրենց սատարման մասին:






Facebook
Tweet This
Email This Post
