Էլինա Դանիելյանի 6-րդ հաղթանակը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 2, 2011 13:51
Կատարի մայրաքաղաք Դոհայում շարունակվող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը, առավելության հասնելով Կատարի ներկայացուցիչ Չժու Չենի նկատմամբ: Մեր մարզուհին այս մրցաշարում 6-րդ հաղթանակը տարավ: Նա վաստակել է 6,5 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել աղյուսակը: Առաջատարի մերձակա հետապնդողը` ֆրանսուհի Մարի Սեբագը ետ է մնում 1,5 միավորով:Լիլիթ Մկրտչյանը մրցաշարում առաջին հաղթանակը տարավ: Նա առավելության հասավ չինուհի Քսյու Յուհուայի նկատմամբ: Լիլիթը վաստակած 3 միավորով ընթանում է 7-րդ տեղում: 8-րդ տուրում Դանիելյանը սև ֆիգուրներով կմրցի Հնդկաստանի ներկայացուցիչ Հոմփի Կոներուի հետ: Լիլիթ Մկրտչյանի հակառակորդը Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեն է:






Facebook
Tweet This
Email This Post
