Կյանքի արտաերկրային ծագման մի ապացույց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2011 13:29

Անտարկտիդայում հայտնաբերված երկնաքարը  խոսում է  կյանքի արտաերկրային ծագման վարկածի օրինաչափության մասին: Այսպիսի եզրակացություն են արել գիտնականները`Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակած նյութով:

CR2 Grave Nunataks 59229 երկնաքարը գտնվել է 1995 թվին և  անունով պարտական է  իր գտնվելու վայրին: Քարը ածխածնային խոնդրիտ է. երկրի վրա գտնված երկնաքարերի մեծամասնությունը խոնդրիտների կարգից են:

Գիտնականները հետազոտել են, թե ինչ քիմիական նյութեր կարող է անջատել երկնաքարը` բարձր ճնշման  և  300  աստիճան C  ջրում տաքացնելու  դեպքում (մոտավորապես այդպիսի պայմաններում պետք եղած լինի երկնաքարը մինչև  երիտասարդ Երկրագնի վրա ընկնելը): Պարզվեց, որ տաքացնելիս ճնշման տակ երկնաքարն անջատում է զգալի քանակով ամոնիակ (NH3): Այն  պարունակում է  բարձրռեակտիվ վիճակի ազոտ. N և NH 3-ը հեշտությամբ են կապակցվում այլ տարրերի հետ: Ազոտը կենսամոլեկուլի` մասնավորապես ԴՆԹ-ի ու ՌՆԹ-ի հիմնական տարրերից  է: Կար ժամանակ , որ կարծում էին, թե  երիտասարդ Երկրի  մթնոլորտում բավական մեծ քանակությամբ  «մաքուր» տեսքով ազոտ է եղել, սակայն, ավելի ուշ ապացուցվեց, որ գոյություն ունեցած պայմաններում ազոտի մոլեկուլները  կապակցվել  են միմյանց հետ` ստեղծելով շատ կայուն N2 մոլեկուլ, սակայն ազոտի աղբյուրի` օրգանական մոլեկուլների ձևավորման հարցն այդպես էլ ապացույց չունեցավ:  Նոր աշխատանքում ներկայացված են ապացույցներ, որոնց համաձայն ազոտը կարող էր Երկիր հասնել տիեզերքից:

Դիտվել է 2686 անգամ:
Print Friendly

Leave a Reply