Անդրե Աղասին և Փիթ Սամփրասը հանդիպեցին կորտում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 2, 2011 13:21

Նյու Յորքի հռչակավոր «Madison Square Garden» մարզահամալիրի կորտերում կայացան մրցումներ, որոնց մասնակցեցին 20-րդ դարի ուժեղագույն թենիսիստներ Փիթ Սամփրասը, Անդրե Աղասին, Իվան Լենդելը եւ Ջոն Մաքինռոյը: Ուշագրվն այն է, որ երկար ժամանակ է սառնություն կար Աղասիի և Սամփրասի միջև, նրանք խուսափում էին միմյանց հետ շփվելուց: Սակայն հանրածանոթ երկու մարզիկները մի կողմ էին թողել իրենց անբարյացակամությունը և, ընդառաջ քայլ կատարելով, որոշել էին կորտում պարզել հարաբերությունները: Ի վերջո «Մեծ սաղավարտի» 14-ակի հաղթող Սամփրասն առավելության հասավ 2:0 (6:3, 7:5) հաշվով: Ապա կորտ դուրս եկան Լենդելն ու Մաքինռոյը: 6:3 հաշվի ժամանակ Մաքինռոյը ոտքի վնասվածք ստացավ և հրաժարվեց պայքարը  շարունակել: Ի դեպ, նա ոտքի մկանը ձգել էր խաղը դեռ չսկսած,  նախավարժանք կատարելիս:  Այդուհանդերձ, Լենդելը Մաքինռոյին առաջարկել է մեկ տարի հետո դարձյալ հանդիպել Նյու Յորքի կորտում և խաղալ փայտե ռակետներով, ինչպես դա անում էին տարիներ առաջ, երբ պրոֆեսիոնալ թենիսիստների մրցաշարերում էին հանդես գալիս:

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply