Փետրվարին Շիրակի մարզում ծնվել է 265 երեխա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 2, 2011 13:04

Փետրվարին Շիրակի մարզում գրանցվել է 265 ծնունդ, որոնցից 140-ն աղջիկներ են: Նորածինների մեջ կան երկու զույգեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Շիրակի մարզպետարանի հասարակության հետ կապերի բաժնից, ծնունդների առավելագույն թիվն արձանագրվել է Գյումրու ծննդատանը` 108 ծնունդ, 76 մանկիկ լույս աշխարհ է եկել Ախուրյանի, 54-ը` Արթիկի «Մոր եւ մանկան» կենտրոններում,13-ը` Մարալիկում, 11-ը` Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցում, մյուսներն Աղինում եւ Ամասիայում:

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply