Քննարկել են ԼՂՀ ներքին և արտաքին կյանքը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | March 2, 2011 12:52
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին կյանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական ուժերի միջեւ համագործակցության եւ բանակ-հասարակություն կապերի ընդլայնմանը:
Սահակյանն ընդգծել է նման ձեւաչափով քաղաքական խորհրդակցությունների անհրաժեշտությունը՝ այն համարելով արդյունավետ եւ պահանջված:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:






Facebook
Tweet This
Email This Post
