Հայաստանում կա որակավորված 397 հաշվապահ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 2, 2011 11:56

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 19 դիմորդներից քննությանը ներկայացել է 11 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 9-ին:

2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 3 քննություն, որոնց արդյունքներով 31 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 01.03.2011թ. դրությամբ որակավորման վկայական  ունի 397 հաշվապահ:

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply