Մոլորակի տղամարդկանց կեսը վարակված է պապիլոմայի հարուցիչով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 2, 2011 11:01

Հասուն տղամարդկանց գրեթե կեսը վարակված է պապիլոմա վարակով, հայտնում է WebMD-ը` ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Մեքսիկայից 18-70 տարեկան  ավելի քան 1100 տղամարդ շրջանում կատարված  հետազոտությունների արդյունքներով : Հետազոտվող  յուրաքանչյուր մասնակից հսկողության տակ է եղել ավելի քան 2 տարի: Տարին մեկ անգամ անալիզներ են հանձնել պապիլոմայի հարուցիչի վարակի հայտնաբերման նպատակով: Վարակն առկա է եղել 50 %-ի մոտ, իսկ  մի քանի ընկերուհի  ունեցող տղամարդկանց մոտ  այդ ցուցանիշը  2,4 անգամ գերազանցել է մեկ կողակից ունեցող տղամարդկանց նմանատիպ ցուցանիշը: Ընդ որում, այն տղամարդիկ, ովքեր անալ սեքսի սիրահար են ու ավելի քան երեք տղամարդու հետ կապ ունեն, 2,6 անգամ  ավելի շատ են վտանգված պաիլոմայի հարուցիչի   ուռուցքածին տեսակով  հիվանդանալու,քան նրանք, ովքեր չեն ունեցել համասեռային հարաբերություններ կամ էլ ունեցել են վաղ անցյալում: Մարդու պապիլոմայի հարուցիչի ուռուցքածին շտամները կազմում են արգանդի վզիկի ուռուցքների 70 %-ը և բերանի ու կոկորդի քաղցկեղի 60%-ը: Մեծամասնության մոտ  այս վարակը ժամանակի ընթացքում անցնում է : 18-30 տարիքային խմբում   այն կարող է երկար պահպանվել:

Դիտվել է 2126 անգամ:
Print Friendly

Leave a Reply