Քրիստինա Ագիլերային ձերբակալել են հարբեցողության համար
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 2, 2011 10:33
Երգչուհի Քրիստինա Ագիլերան ձերբակալվել է հասարակական վայրում հարբած վիճակում հայտնվելու համար, հայտնում է TMZ-ն: Դեպքը պատահել է Ուեսթ Հոլիվուդում: Աղբյուրի համաձայն, Ագիլերան գտնվել է ավտոմեքենայի ուղևորների համար նախատեսված նստարանին, իսկ ղեկին նրա բոյֆրենդն է եղել` Մեթյու Ռաթլերը:
Մեքենան Կալիֆոռնիայի ոստիկանները կանգնեցրին ու վարորդին ձերբակալեցին հարբած վիճակում վարելու համար և ազատ արձակեցին` 30 հազար դոլար գրավի դիմաց: Իսկ Ագիլերան կարողացավ 250 դոլարով պրծնել: Ոստիկանները հույս ունեն Ագիլերային ստիպել` վերականգնողական կլինիկայում ալկոհոլամոլությունից բուժվելու թերապիա անցնել:
Սա առաջին դեպքը չէ, որ երգչուհին չարաշահում է խմիչքը: Հունվարին նա դերասան Ջերեմի Ռեների ծննդյան կապակցությամբ կազմակերպված երեկույթին ալկոհոլի ազդեցության տակ քնել էր, իսկ փետրվարին` «Գրեմմիի» մրցանակաբաշխության ժամանակ բեմում ընկել էր:






Facebook
Tweet This
Email This Post
