«Օսկարի» հեռուստավարկանիշը նվազել է 10%-ով
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 2, 2011 10:15
«Օսկարի» հանդիսավոր արարողությունը դիտել է 37,6 մլն մարդ, ինչը Deadline-ի կարծիքով, մոտավորապես 10%-ով ցածր է անցյալ տարվանից (41,3 մլն), սակայն բարձր է 2008-ի (32 մլն) և 2009-ի (36,3 մլն) վարկանիշներից: Մասնագետների կարծիքով այս ցուցանիշները պայմանավորված են հիմնական անվանակարգերում մրցակցության բացակայությունից: Այսպես, մինչ հանդիսության սկիզբը, կինոդիտողների մեծամասնությունը համոզված էր, որ հաղթելու է «Արքան խոսում է» ֆիլմը: Իսկ անցյալ տարվա մրցանակաբաշխության հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված էր Ջեյմս Քեմերոնի «Ավատարի» ու Քեթրին Բիգելոույի «Հողմերի տիրակալը» ֆիլմերի մրցակցությամբ: Այդուհանդերձ, անցյալ տարվա մրցանակաբաշխությունը քննադատների բացասական արձագանքներին էր արժանացել, իսկ հանդիսության հեռարձակումը համարվել ձանձրալի ու անհետաքրքիր: Այս տարվա «Օսկարի» հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Լոս Անջելեսի «Կոդակ» կինոթատրոնում: Հաղթանակած «Արքան խոսում է» ֆիլմը «Օսկար» ստացավ 4 գլխավոր անվանակարգերում` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան»:






Facebook
Tweet This
Email This Post
