Մահմուդ Ահմադինեջադի հին ավտմեքենան վաճառվել է 2,5 միլիոն ԱՄՆդոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2011 10:00

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հին ավտմեքենան  միջազգային աճուրդում վաճառվել է 2,5  միլիարդ իրանական թումանով/ մոտ  2,5 միլիոն ԱՄՆդոլար /

Իրանական լրատվական Ֆարս գործակալության տվյալների համաձայն  երկու ամիս տևած աճուրդի արդյունքում  մեքենան ձեռք է բերել մի «Մի ավտոմոբիլային ընկերություն,որի ներկայացուցիչները չեն  ցանկացել  հրապարակել իրենց անունը»:

Գնումը  ձևակերպվել է ժամանակակից և հազվագյուտ   մեքենաների ցուցահանդեսում, որն անց էր կացվում իրանական «Արվանդ»տնտեսական ազատ գոտում: Ինտերնետ կայքը,որտեղ ներկայացված էին աճուրդի պայմանները , աճուրդի ընթացքում այցելել էր ավելի քան  500 այցելու:

Անցյալ տարվա վերջին  Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, որ իր սպիտակ Peugeot-504` 1977 թ. արտադրված ,  կներկայացնի  միջազգային աճուրդին,իսկ ստացված  գումարը  կտրվի  «Մեհր»                                    /բարիկամեցողություն/ ծրագրի  իրականացման հիմնադրամին:

Այդ ծրագիրը նախատեսում է ամբողջ Իրանով մեկ կառուցել անապահով խավերի համար բնակելի տներ, մասնավորապես ծրագրի շրջանակում կկառուցվի մեկ միլիոն բնակարան այն հողատարածքների վրա, որոնք պետությունը կտրամադրի անվճար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1131 անգամ:
Print Friendly

Leave a Reply