Սերբիայում բռնել են մարդկանց առևտրով զբաղվող հանցախումբ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 2, 2011 9:20
Սերբական ոստիկանությունը բռնել է 6 մարդու, որոնք կասկածվում են մարդկանց առևտրի մեջ: Ինչպես հայտնում է Agence France-Presse –ը նրանք կասկածվում են 2009-ի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Սերբիայից մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ Հունգարիա և Եվրամիության այլ երկրներ ուղարկելու մեջ: Ենթադրվում է, որ յուրաքանչյուրի համար նրանք ստացել են մի քանի հազար եվրո: Ոստիկանությունը կարծում է , որ նրանք են պատասխանատու 2009-ին Կոսովոյից Հունգարիա ուղևորված նավի խորտակված ալբանացիների համար. այն ժամանակ 18 անօրինական միգրանտներ տեղափոխող նավը Տիսայի վրա կորավ, ապա ափին մոտ գտան 15 զոհվածների մարմին, այդ թվում` 9 երեխա: AFP-ն հայտնում է, որ այն ժամանակ արդեն կատարվածի մեղադրանքով ձերբակալվել էր 7 մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
