Լիբիայի փախստականների թիվը հասել է 140 հազարի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 2, 2011 8:52
Լիբիայում քաղաքացիական կռվի հետևանքով փախստականների թիվն ավելի քան 140 հազար է: Մարադասիրական օգնության կազմակերպությունները հաստատում եմ, որ թունիսյան սահմանապահները օդ են կրակում` փորձելով փախստականների ամբոխի Ռաս Ջեդիրով անցումը վերահսկել, կազմակերպել: Ալ-Ջազիրայի մեկնաբանը հաղորդում է, որ լիբիական կողմում, սահմանի մոտ հավաքվել է ստվար ամբոխ, որը գնալով ավելի է մեծանում: Պատի վրայով սահմանը հատող կամավորները մարդկանց ջուր և ուտելիք են փոխանցում: Թունիսի իշխանությունների խոսքով, վերջին 9 օրվա ընթացքում սահմանը հատել է 75 հազար մարդ:
Լիբիայում աշխատող սև Աֆրիկայի բնակիչները պատմել են, որ այնտեղ սևամորթների համար խիստ վտանագավոր է դարձել, քանի որ լիբիացիներն իրենց Քադաֆիի վարձկանների տեղ են դնում: Մարտի 2-ին դադարեցվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Լիբիայի անդամակցությունը, դրանով Գլխավոր ասամբլեան քննադատել է Քադաֆիին, որ բանակին հանեց սեփական քաղաքացիների դեմ:






Facebook
Tweet This
Email This Post
