Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կիմ Բակշիին` ծննդյան 80-ամյակի առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 2, 2011 0:45

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է անվանի արձակագիր, կինոսցենարիստ, մշակութաբան Կիմ Բակշիին` ծննդյան 80-ամյակի առթիվ: Հանրապետության ղեկավարը երախտապարտ հայ ժողովրդի անունից մաղթել է նրան քաջառողջություն և բարօրություն:

«Դուք պատկանում եք նշանավոր խոսքի վարպետների թվին: Ձեր տաղանդը վառ արտահայտվել է և՛ ճամփորդական նոթերում, և՛ պատմական հետազոտություններում, և՛ վավերագրական ֆիլմերի սցենարների վրա աշխատանքում: Ձեր ինքնամոռաց և անձնազոհ աշխատանքով Դուք նպաստել եք հայկական մշակույթի ժողովրդականացմանը: Ձեր հրաշալի գրքերը` «Արծիվ և սուր», «Քար և ճակատագիր», «Սուրբ Լազարի հարությունը», «Մենաստանից` սիրո մասին, «Մեր աշխարհը նման է անիվի», աշխարհին պատմում էին Հայաստանի, նրա պատմության և այսօրվա, ավանդույթների ու հայ ժողովրդի բնավորության մասին` ինչպես պատմական հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:

Ուրախալի է, որ այսօր էլ Դուք լի եք եռանդով և ստեղծագործական մտահաղացումներով, ակտիվ մասնակցում եք լայնածավալ հետազոտական նախագծերին: Հաջողություններ Ձեզ և ամենայն բարիք»,- ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքում:-

Դիտվել է 1514 անգամ:
Print Friendly

Leave a Reply