Բերանի համով կարելի է որոշել, թե ինչ հիվանդություն ունենք

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 1, 2011 19:01

Բերանի համը շատ բան կարող է ասել մարդու առողջության մասին, դրանով  կարելի է նույնիսկ նախապես ախտորոշել հիվանդությունը: Օրինակ` դառնությունը խոսում է լեղապարկի ու լյարդի հիվանդության մասին: Հնարավոր է , որ այդ համը  կերակրափողի կամ էլ աղիքների ու ստամոքսի գաստրիտից լինի: Քաղցր համը  շաքարախտի նշան է:  Աղի համը ականջի, քթի կամ էլ կոկորդի մասին է ահազանգում կամ էլ կարող է ջրազրկության նշան լինի: Թթվահամը` ստամոքսի խոցի կամ էլ ենթաստամոքսային գեղձի հիվանդության նշան է: Ծծմբաջրածնի կամ էլ մետաղական համը կապված է գաստրիտի ու ցածր թթվայնության հետ, իսկ  մետաղական համը կարող է  լեղապարկի խնդիրների հետևանքով առաջանա:

Դիտվել է 4742 անգամ:
Print Friendly

Leave a Reply