Գերմանիայի պաշտպանության նախարարը գրագողության պատճառով հրաժարական տվեց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 1, 2011 17:58
Գերմանիայի պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր ցու Գուտենբերգը հրաժարական է տվել:
Իր որոշման մասին Գուտենբերգը հայտարարեց գերմանական հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ:
“Ես հեռանում եմ իմ թեզի հետ կապված պատմության պատճառով, չնայած հասկանում եմ ,որ գիտական շրջանակների տեսանկյունից այդ պատճառն էլ բավական է: Սակայն գլխավորը այն հարցն է ,թե ես ինչպես կարող եմ կատարել իմ պարտականությունները: Ես միշտ պատրաստ եմ եղել պայքարել,բայց հիմա ես ուժասպառ եմ : Սա իմ կյանքի ամենահիվանդագին քայլն է:”,-ասել է ցու Գուտենբերգը:
Այդ քայլի պատճառը իրարանցումն էր կապված նրա թեզի հետ,որը ԵՄ և ԱՄՆ-ում սահմանադրական զարգացման մասին է: Քաղաքական գործիչին բռնացրել էին ,որ նա գիտական աշխատության մի մասը արտագրել էր ուրիշ հեղինակներից`հղումներ չկատարելով,հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍը:
Սկզբում նախարարը գրագողության մենադրանքը ժխտել է, պնդելով ,որ ինքը առավելագույնս բարեխիղճ պատրաստել է թեզը,որը գերազանց պաշտպանել է 2006 թվին: Հետո ցու Գուտենբերգը ստիպված էր հրաժարվել իր գիտության թեկնածուի կոչումից` հաստատելով գրագողությունը:
Նախարարի աթոռից հրաժարվել պահանջում էր ընդդիմությունը: Դժգոհություն և չըմբռնում արտահայտեցին նաև որոշ քաղաքական գործիչներ,որոնք կառավարական կոալիցիայի մեջ են:
Կարլ-Թեոդոր ցու Գուտենբերգին անվանեցին խաբեբա, և նրան այլ բան չէր մնում քան հրաժարվել պաշտոնից, չօգնեց նաև Անգելա Մերկելի հզոր սատարումը, որը մի քանի անգամ հայտարարեց, որ ինքը գոհ է ՖԳՀ պաշտպանության նախարարի աշխատանքից:






Facebook
Tweet This
Email This Post
